10:04  ,  21 փետրվարի, 2014

«Համբուրգ» - «Բորուսիա». Հյուրերի հավանական կազմը

Դորտմունդի «Բորուսիան» փետրվարի 22-ին Գերմանիայի առաջնության 22-րդ տուրում կհյուրընկալվի «Համբուրգին»։

Գերմանիայի փոխչեմպիոնը պաշտոնական կայքում ներկայացրել է թիմի հավանական մեկնարկային կազմը։ Հայաստանի հավաքականի 25-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, խաղադաշտ դուրս կգա դորտմունդցիների մեկնարկային կազմում։

«Բորուսիա». Ռոման Վայդենֆելեր, Սոկրատիս Պապաստատոպուլոս, Մանուել Ֆրիդրիխ, Լուկաս Պիշչեկ, Մարսել Շմելցեր, Նուրի Շահին, Սվեն Բենդեր, Կեւին Գրոսկրոյց, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, Հենրիխ Մխիթարյան, Ռոբերտ Լեւանդովսկի։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։30-ին։ Բունդեսլիգայի 21-րդ տուրից հետո դորտմունդցիները 42 միավորով երրորդն են, իսկ «Համբուրգը» 16 միավորով նախավերջին տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս