09:12  ,  21 փետրվարի, 2014

Իսպանիայի Գավաթ. «Էլ Կլասիկոն» կկայանա ապրիլի 16-ին

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչը կանցկացվի ապրիլի 16-ին Վալենսիայի «Մեստալիա» ստադիոնում, փոխանցում է AS-ը։

Եզրափակիչում կմրցեն Մադրիդի «Ռեալը» եւ կատալոնական «Բարսելոան»։ Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։30-ին։ Իսպանիայի գործող գավաթակիրն է Մադրիդի «Աթլետիկոն»։

Հիշեցնենք, որ Իսպանիայի գավաթի նախորդ խաղարկությունում «Էլ Կլասիկոն» տեղի էր ունեցել կիսաեզրափակիչում, երբ Արքայական ակումբը երկու հանդիպման արդյունքով դուրս էր եկել եզրափակիչ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում