13:18  ,  19 փետրվարի, 2014

Sportsdaily.ru. Հենրիխ Մխիթարյանին շատերն անվանում են հետխորհրդային ֆուտբոլի նոր դեմքը Եվրոպայում (ֆոտո)

Ֆուտբոլի Չեմպիոննների լիգայի 1/8 եզրափակիչի՝ Դորտմունդի «Բորուսիայի» եւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» հետ խաղից առաջ ռուսական sportsdaily-ն անդրադարձել է գերմանական ակումբի եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի եւ «Զենիթի» ռուսաստանցի կիսապաշտպան Անդրեյ Արշավինի դիմակայությանը։

«Մխիթարյանի եւ Արշավինի կարեւորագույն ընդհանրությունն այն է, որ նրանք չեն ցանկանում բավարարվել տարածաշրջանային աստղի կարգավիճակով։ Մխիթարյանին լավ բնութագիր է տվել նրա մարզիչ Յուրգեն Կլոպը. «Երբ Հենրիխը թեթեւություն է զգում խաղադաշտում, նա վերածվում է մեծագույն ֆուտբոլիստի»։

25-ամյա կիսապաշտպանի համար «Բորուսիայում» անցկացրած ժամանակահատվածը բաժանվել է երեք մասի։ Ամեն ինչ սկսվեց հեքիաթի նման. նա դառնում էր գոլերի եւ արդյունավետ փոխանցումների հեղինակ, կազմակերպում թիմի խաղը։ Հետագա անկումը կարելի է բացատրել «Բորուսիայի» առաջատարների վնասվածքներով։ Գյոտցեի եւ Կագավայի հեռանալուց հետո դորտմունդցիները ստիպված էին գլուխ կոտրել լավագույն խաղը վերադարձնելու համար։ Մխիթարյանն ունի ամեն ինչ՝ պաշտպանությունից թիմի արագ հակագրոհը կազմակերպելու համար, սակայն դրա համար նրան օգնական է պետք, ով կօգնի պաշտպաններին։

Հենրիխը կրկին սկսեց փայլել վնասվածք ունեցող ֆուտբոլիստների ապաքինումից հետո։ Վերջին երեք խաղերում նա դարձել է 2 գոլի հեղինակ եւ կատարել 2 արդյունավետ փոխանցում։ Մխիթարյանին շատերն անվանում են հետխորհրդային ֆուտբոլի նոր դեմքը Եվրոպայում։ Այս կարգավիճակը Հենրիխը դեռ պետք է ապացուցի Արշավինի հետ դիմակայության ժամանակ։ Մխիթարյանը չի մասնակցի 2014թ. աշխարհի առաջնությանը, իսկ Արշավինը Ֆաբիո Կապելոյին ապացուցելու շատ բան ունի»,- գրում է կայքը։

Հիշեցնենք, որ «Զենիթ» - «Բորուսիա» հանդիպումը կկայանա փետրվարի 25-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով