09:54  ,  17 փետրվարի, 2014

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունը եւ գնահատականը

Փետրվարի 15-ին Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում մասնակցեց ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 21-րդ տուրի՝ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղին։ Գերմանիայի փոխչեմպիոնը «Սիգնալ Իդունա Պարկում» հաղթեց 4։0 հաշվով, իսկ 25-ամյա կիսապաշտպանը 10-րդ րոպեին կատարեց փայլուն գոլային փոխանցում։

Whoscored.com-ը ներկայացրել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի վիճակագրությունը եւ գնահատականը։

Մխիթարյանը գնդակին դիպչել է 43 անգամ, կատարել է 28 փոխանցում՝ 82 տոկոս ճշգրտությամբ։ Հենրիխը մեկ հարված է կատարել, որն ընթացել է դեպի մրցակցի դարպասը։

Նա 2 անգամ հաղթող է դուրս եկել գնդակի համար պայքարում։ Հենրիխը երկու խախտում է թույլ տվել։ Մրցակիցը նրա նկատմամբ երկու անգամ է խախտել կանոնները։ 25-ամյա կիսապաշտպանը ստացել է 7.97 գնահատականը։ Այսպիսի ցածր գնահատականը պայմանավորված է խաղադաշտում անցկացրած րոպեների քանակով։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր եւ փոխարինվել է 66-րդ րոպեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով