12:02  ,  15 փետրվարի, 2014

Bundesliga.com. Ավարտվեց Հենրիխ Մխիթարյանի խաղային անկումը

Մխիթարյանը Բրեմենում նախ ընդհատեց 1066 րոպե տեւած գոլազուրկ շարքը, իսկ 21 րոպե հետո նաեւ երկրորդ անգամ տխրեցրեց մրցակցի դարպասապահ Ռաֆայել Վոլֆին, գրում է Bundesliga.com-ը՝ անդրադառնալով Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին։

«Մարկո Ռոյսի շքեղ փոխանցումից հետո «Վերդերը» փրկվելու ոչ մի շանս չուներ։ Հանդիպումից հետո Հենրիխը ճանաչվեց նաեւ Բունդեսլիգայի 20-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ։ Այս հանդիպման շնորհիվ ավարտվեց նրա խաղային անկումը, որը նկատվում էր տարեվերջյան հանդիպումներում։

Յուրգեն Կլոպը երբեք չի կորցրել իր հավատը 25-ամյա կիսապաշտպանի ուժերին. «Գիտենք, թե ինչի է նա ունակ, սակայն դրա մասին հաճախ են մոռանում։ Ակնհայտ է, որ նա իր լավագույն որակները պետք է ցուցադրի ավելի հաճախ, սակայն երբ նրա մոտ ոչինչ չի ստացվում 2-ից 3 շաբաթվա ընթացքում, ապա բոլորը սկսում են հարցեր տալ»,- գրում է Բունդեսլիգայի կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում