11:44  ,  15 փետրվարի, 2014

«Մանչեսթեր Սիթի» - «Չելսի». Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» սեփական խաղադաշտում կընդունի Լոնդոնի «Չելսիին»։

Հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակը նախապատվությունը տալիս է տանտերերին։ Մանուել Պելեգրինիի թիմի հաղթանակն ունի 2.06 գործակից, իսկ «Չելսիինը»՝ 3.20։ Ոչ ոքին գնահատվում է 3.3 գործակցով։

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։15-ին։

Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Պրեմյեր լիգայի 24-րդ տուրում Ժոզե Մոուրինյոյի թիմը 1։0 հաշվով հաղթել էր «Մանչեսթեր Սիթին»։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս