16:19  ,  14 փետրվարի, 2014

«Աթլետիկոն» կարող է տուգանվել Ռոնալդուին կրակայրիչով հարվածած երկրպագուի պատճառով

Մադրիդի «Աթլետիկոն» կարող է տուգանվել Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի՝ Մադրիդի «Ռեալի» հետ պատասխան հանդիպման ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով, փոխանցում է Inside Spanish Football-ը։

Հիշեցնենք, որ առաջին խաղակեսից հետո տանտերերի երկրպագուն կրակայրիչով հարվածել էր պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի գլխին։

Սպասվում է, որ «Աթլետիկոն» կտուգանվի 600 եվրոյով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English