22:55  ,  13 փետրվարի, 2014

Պիկե. «Ռեալի» հետ եզրափակիչը լրացուցիչ մոտիվացիա կհաղորդի

Ամենակարեւորն այն է, որ եզրափակիչում ենք։ Հիանալի հանդիպում կլինի, ասել է կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Խերարդ Պիկեն։ Նա խոսել է ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» հետ խաղալու մասին։

«Ռեալի» հետ եզրափակիչը լրացուցիչ մոտիվացիա կհաղորդի։ Սան Սեբաստիան էինք ժամանել երկու գոլի առավելությամբ եւ չգիտեինք, թե ինչ են պատրաստվում անել տանտերերը։ Չգիտեինք՝ նրանք պատրաստվում են պաշտպանվել, թե գրոհել։

Լավ հանդիպում ստացվեց, որում առավելություն ունեինք»,- Պիկեի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» կիսաեզրափակիչից դուրս է թողել «Ռեալ Սոսյեդադին», իսկ Արքայական ակումբը՝ Մադրիդի «Աթլետիկոյին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում