02:50  ,  13 փետրվարի, 2014

Իսպանիայի Գավաթ. Եզրափակիչում՝ «Էլ Կլասիկո»

Կատալոնական «Բարսելոնան» դարձավ ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի երկրորդ մասնակիցը։

Կատալոնական ակումբը 1։1 հաշվով ավարտեց «Ռեալ Սոսյեդադի» հետ պատասխան հանդիպումը։ Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի գնդակին պատասխանեց տանտերերի ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը։

Առաջին խաղում Իսպանիայի չեմպիոնը հաղթել էր 2:0 հաշվով։ Եզրափակիչում «Բարսելոնայի» մրցակիցը կլինի Մադրիդի «Ռեալը», որը կիսաեզրափակիչից դուրս էր թողել Մադրիդի «Աթլետիկոյին»։

Իսպանիայի Գավաթ, կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Ռեալ Սոսյեդադ» - «Բարսելոնա»՝ 1։1

Անտուան Գրիզման, 87 - Լիոնել Մեսի, 27

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում