21:54  ,  12 փետրվարի, 2014

Մարտինո. «Բարսելոնան» պետք է ցուցադրի իր խաղը

Պետք է վերահսկենք խաղը եւ ցուցադրենք մեր ֆուտբոլը՝ հաշվի չառնելով մրցակցի բնավարությունը։ Դա կհանգստացնի մրցակցին եւ նրա երկրպագուներին, ասել է կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն՝ խոսելով Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի՝ «Ռեալ Սոսյեդադի» հետ պատասխան խաղի մասին։

«Չենք ցանկանում բաց ֆուտբոլ՝ առանց խաղադաշտի կենտրոնի կամ մրցակցին թույլատրելով հակագրոհել, քանի որ նրանց կազմում կան շատ ֆուտբոլիստեր, ովքեր ունակ են շատ բանի։ Չենք կարող մտածել առաջին հանդիպման իրադարձությունների մասին, այլ պետք է խաղանք այնպես, կարծես դիմակայության հաշիվը 0։0 է»,- Մարտինոյի խոսքը մեջբերում է Football Espana-ն։

Հիշեցնենք, որ առաջին խաղում Իսպանիայի չեմպիոնը հաղթել էր 2։0 հաշվով։ Պատասխան հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 01։00-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում