Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի կայքում անցկացված հարցման արդյունքում ճանաչվել է Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ։
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին «Բորուսիան» Վերդերում 5։1 հաշվով հաղթել էր «Վերդերին», իսկ 25-ամյա Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում խաղացել էր առանց փոխարինման՝ դառնալով դուբլի հեղինակ: Նա խախտեց իր՝ Բունդեսլիգայում 1066 րոպեանոց գոլազուրկ շարքը։ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխն իր գոլերի քանակը հասցրեց 5-ի:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում