11:07  ,  11 փետրվարի, 2014

«Աթլետիկո» - «Ռեալ». Բուքմեյքերների կարծիքը

Փետրվարի 11-ին Մադրիդի «Վիսենտե Կալդերոն» ստադիոնում կկայանա ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի՝ «Աթլետիկո» - «Ռեալ» պատասխան հանդիպումը։

Հայաստանյան «Վիվառո» բուքմեյքերական գրասենյակը մադրիդյան դերբիում նախապատվությունը տալիս է հյուրերին։ Արքայական ակումբի հաղթանակի գործակիցը գնահատվում է 2.24, իսկ «Աթլետիկոյինը»՝ 3 գործակցով։ Ոչ ոքին ունի 3.35 գործակից։

Խաղը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։59-ին։ Հանդիպմանը որակազրկման պատճառով չի մասնակցի տանտերերի լավագույն ռմբարկու Դիեգո Կոստան։

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ռեալը» ոչ մի շանս չէր տվել մրցակցին՝ հաղթելով 3։0 հաշվով։ Կիսաեզրափակիչի մյուս զույգում կատալոնական «Բարսելոնան» կհյուրընկալվի «Ռեալ Սոսյեդադին»։  

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով