12:45  ,  10 փետրվարի, 2014

Bundesliga.com. Հենրիխ Մխիթարյանի տպավորիչ վերադարձը

Մխիթարյանը վերադարձավ իր լավագույն մարզավիճակին։ Նա այս գոլերի շնորհիվ պատասխանեց բոլոր քննադատողներին, որոնք կասկածում էին նրա խաղային մակարդակին, գրում է Bundesliga.com-ը` անդրադառնալով Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 20-րդ տուրի՝ Բրեմենի «Վերդերի» հետ խաղում։

«Բորուսիան» ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրեց  եւ արժանիորեն հաղթեց։ Ռոբերտ Լեւանդովսկին եւ Հենրիխ Մխիթարյանը երկուական գնդակ խփեցին, ինչպես նաեւ իր առաջին գոլը դորտմունդցիների կազմում հեղինակեց Մանուել Ֆրիդրիխը։

«Մխիթարյանը ոչ միայն դարձավ երկու գոլի հեղինակ, այլեւ սենսացիոն ֆուտբոլ ցուցադրեց։ Գիտենք, թե ինչի է նա ունակ, սակայն դրա մասին հաճախ են մոռանում երկրպագուները եւ լրագրողները։ Երբ նրա մոտ ամեն ինչի չէ, որ ստացվում է 2-ից 3 շաբաթվա ընթացքում, ապա բոլորը հարցեր են տալիս»,- խաղից հետո ասել է «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը։

Դա ապացուցում է, որ մարզիչն ընդունել է՝ այս գոլերը շատ կարեւոր էին Մխիթարյանի համար»,- գրում է Բունդեսլիգայի կայքը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը դարձավ դուբլի հեղինակ, իսկ Գերմանիայի փոխչեմպիոնը հաղթեց 5։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս