11:19  ,  10 փետրվարի, 2014

Ruhrnachrichten.de. Հենրիխ Մխիթարյանը Բրեմենում ազատվեց ճնշումից

Մխիթարյանը «Վերդերի» հետ խաղից հետո ասում էր, որ վերջին շաբաթների եւ ամիսների ընթացքում մեծ ճնշում էր զգում։ Բրեմենում նա ազատվեց դրանից, գրում է Ruhrnachrichten.de-ն։ Գերմանական կայքն անդրադարձել է Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղին՝ Բունդեսլիգայի 20-րդ տուրի՝ Բրեմենի «Վերդերի» հետ հանդիպման ժամանակ։

«Վերդերի» հետ հանդիպումը հիշեցնում էր կիսապաշտպանի նախորդ խաղերը, քանի որ առաջին խաղակեսի սկզբնամասում նա բաց թողեց իր գոլային հնարավորությունը։ Սակայն դրանից հետո Մխիթարյանը կրկին հնարավորություն ստացավ եւ օգտագործեց այն՝ դառնալով դուբլի հեղինակ։

Առաջին գոլի ժամանակ Հենրիխը շրջանցեց մրցակցի պաշտպաններին եւ միջին տարածությունից կատարած ուժեղ հարվածով գրավեց «Վերդերի» դարպասը։ Երկրորդ գոլը ծնվեց Մարկո Ռոյսի՝ կրնկով շքեղ փոխանցումից հետո։ 

«Մխիթարյանը պետք է շարունակի նույն ոգով, սակայն գիտենք, թե ինչի է նա ունակ։ Տեսնում ենք դա յուրաքանչյուր մարզման ժամանակ»,- խաղից հետո ասել է Յուրգեն Կլոպը։

Հայ կիսապաշտպանը երկու գնդակ խփեց «Վեսեր» ստադիոնում եւ ապացուցեց, թե ինչու է «Բորուսիան» ձեռք բերել իրեն»,- գրում է գերմանական կայքը։

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը դորտմունդցիների կազմում էր եւ մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ 25-ամյա կիսապաշտպանը դարձավ երկու գոլի հեղինակ, իսկ «Բորուսիան» հաղթեց 5։1 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով