19:18  ,  8 փետրվարի, 2014

Հենրիխ Մխիթարյանի չորրորդ գոլը Բունդեսլիգայում

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ Բրեմենի «Վերդերի» դեմ Բունդեսլիգայի 20-րդ տուրի խաղում:

Բրեմենում ընթացող հանդիպման 41-րդ րոպեին 25-ամյա Մխիթարյանը խփեց դորտմունդցիների երկրորդ գնդակը: Սա Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի չորրորդ գոլն էր Գերմանիայի ընթացիկ առաջնությունում:

«Վերդեր» - «Բորուսիա» խաղի հաշիվը 26-րդ րոպեին բացել է Ռոբերտ Լեւանդովսկին: Ընդմիջում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով