22:12  +04,  7 փետրվարի, 2014

Սոչի-2014. Առնո Բաբաջանյանի եւ Արամ Խաչատրյանի անմահ երաժշտությունը՝ բացման արարողությանը

Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում շարունակվում է 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը: Պատվիրակությունների շքերթից հետո բեմականացված ներկայացման միջոցով ներկայացվեց Ռուսական կայսրության, Խորհրդային Միության եւ ժամանակակից Ռուսաստանի պատմությունը: Տեսարաններից երկուսն ուղեկցվեցին հայ կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի եւ Արամ Խաչատրյանի երաժշտությամբ: Հնչեցին հատվածներ Բաբաջանյանի «Աշխարհի լավագույն քաղաքը» երգից եւ Խաչատրյանի «Սուսերով պարից»: Պատվիրակությունների շքերթի ժամակ հնչեց նաեւ Միքայել Տարիվերդիեւի մեղեդիներից:

Հիշեցնենք, որ առաջինը «Ֆիշտ» ստադիոնի ասպարեզ դուրս եկավ Հունաստանի պատվիրակությունը, վերջին Ռուսաստանինը: Հունաստանը՝ որպես Օլիմպիական խաղերի ստեղծող ամառային եւ ձմեռային խաղերում միշտ առաջինն է դուրս գալիս, իսկ եզրափակում է շքերթը ընդունող երկրի պատվիրակությունը, այդ դեպքում Ռուսաստանը: Դրոշակակիրը բոբսլեյիստ Ալեքսանդր Զուբկովն էր: Ինչպես եւ խոստացել էին կազմակերպիչները աշխարհում հայտնի միակ ռուսական պոպ-նախագիծը՝ «Տատուի» «Нас не догонят» երգով ուղեկցվեց ամենամարդաշատ պատվիրակության ընթացքը:  


Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Vahe  23:02-07/02
Hianali e , xonarhvelu evs mek arit. Hay hancharneri parqi chanpan [email protected] e.
  • Այս թեմայով


  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ