16:58  ,  7 փետրվարի, 2014

Fed Cup. Հայաստանի հավաքականը մեկնարկեց պարտությամբ

Թենիսի կանանց Հայաստանի հավաքականը աշխարհի խոշորագույն թիմային մրցաշարի՝ Fed Cup-ի A ենթախմբի առաջին տուրում պարտվել է Նամիբիայի թիմին։

Մենախաղերում Լուսինե Չոբանյանը 2։6, 3։6 հաշվով պարտվել է Կերստին Գրիսմանին, իսկ Հայաստանի ուժեղագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանը 6։2, 6։0 հաշվով հաղթել Լեսեդի Շեյա Յակոբսնիին։ Զուզախաղում Ամիրաղյան-Ավետիսյան զույգը պարտություն է կրել։

Փետրվարի 7-ին Հայաստանի հավաքականը կմրցի էստոնացիների հետ։ Մրցաշարը կավարտվի փետրվարի 8-ին։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն ընդգրկվել է եվրաաֆրիկայն երրորդ խմբի A ենթախմբում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով