18:59  ,  6 փետրվարի, 2014

Սիմեոնե. «Աթլետիկոն» 90 րոպե ունի «Ռեալից» ռեւանշի հասնելու համար

«Ռեալը» հիանալի հանդիպում անցկացրեց, երկու գնդակ խփեց անդրադարձից։ Ջանք չէինք խնայում, սակայն այդպես էլ չկարողացանք բալանսավորել խաղը, ասել է Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։ Արգենտինացի մասնագետը մեկնաբանել է ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում՝ Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը։

«Հարկավոր է շնորհավորել մրցակցին։ «Ռեալն» ագրեսիվ էր գործում, երբ կորցնում էր գնդակը։ Չեմ կարող ասել, որ այս հանդիպումը վատագույնն էր մեզ համար։ Երկու գնդակ բաց թողեցինք անդրադարձից հետո։

Չէինք կարողանում արագ հակագրոհնել, եւ հստակ չէինք գործում մենապայքարերում։ Կյանքում միշտ ամեն ինչ առաջին անգամ է լինում։ Սա ֆուտբոլ է։ «Աթլետիկոն» ունի 90 րոպե «Ռեալից» ռեւանշի հասնելու համար»,- Սիմեոնեի խոսքը մեջբերում է Inside Spanish Football-ը։

Հիշեցնենք, որ Արքայական ակումբը ոչ մի շանս չտվեց մրցակցին՝ «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում հաղթելով 3։0 հաշվով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով