02:50  ,  6 փետրվարի, 2014

Իսպանիայի Գավաթ. «Բարսելոնան» խնդիրներ չունեցավ

Կատալոնական «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում 2։0 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին» ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում։

Կատալոնական ակումբը 44-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը։ Խաղադաշտից հեռացվեց հյուրերի պաշտպան Ինիգո Մարտինեսը: 60-րդ րոպեին Սան Սեբաստյանի թիմի պաշտպան Գոնսալեսը փորձում էր գնդակը հեռացնել տուգանայինից, սակայն հարվածից հետո այն դիպչեց դարպասապահ Էնյաթ Զուբիկարային եւ հայտնվեց դարպասում։

Կիսաեզրափակիչի պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 13-ին։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչի մյուս խաղում Մադրիդի «Ռեալը» 3։0 հաշվով հաղթել է Մադրիդի «Աթլետիկոյին»։

Իսպանիայի գավաթ, կիսաեզրափակիչ

Առաջին հանդիպում

«Բարսելոնա» - «Ռեալ Սոսյեդադ»՝ 2։0

Սերխիո Բուսկետս, 44, Էնյաթ Զուբիկարայ, 60 (ինքնագոլ)

Հեռացում՝ Ինիգո Մարտինես, 44 («Ռեալ Սոսյեդադ»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում