00:50  ,  6 փետրվարի, 2014

Իսպանիայի Գավաթ. «Ռեալ» - «Աթլետիկո»՝ 3։0

Ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում 3։0 հաշվով հաղթեց Մադրիդի «Աթլետիկոյին»։

17-րդ րոպեին պորտուգալացի պաշտպան Պեպեի հարվածից հետո գնդակը դիպչեց հյուրերի պաշտպան Էմիլիանո Ինսուային եւ հայտնվեց դարպասում։ 57-րդ րոպեին իսպանացի հարձակվող Խեսեն կրկնապատկեց Արքայական ակումբի առավելությունը: 74-րդ րոպեին արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի հարվածից հետո բրազիլացի պաշտպան Միրանդան դարձավ ինքնագոլի հեղինակ՝ 3։0։

Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 11-ին։ Կիսաեզրափակիչի հաջորդ զույգը կազմել են կատալոնական «Բարսելոնան» եւ «Ռեալ Սոսյեդադը»։

Իսպանիայի գավաթ, կիսաեզրափակիչ

Առաջին հանդիպում

«Ռեալ» - «Աթլետիկո»՝ 3։0

Էմիլիանո Ինսուա (ինքնագոլ), 17, Խեսե, 57, Միրանդա (ինքնագոլ), 74

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում