23:55  ,  4 փետրվարի, 2014

Փոփոխություններ՝ «Բարսելոնայի» մեկնարկային կազմում

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն Պրիմերայի 22-րդ տուրում «Վալենսիայից» կրած պարտությունից հետո որոշել է փոփոխություններ կատարել կատալոնական ակումբի մեկնարկային կազմում:

Sport.es-ի համաձայն՝ Սան Սեբաստիանի «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի Գավաթի կիսաեզրափակիչի խաղում «Բարսելոնայի» մեկնարկային կազմում կլինեն՝ Խոսե Մանուել Պինտուն, Կարլես Պույոլը, Մարտին Մոնտոյան, Ալեքս Սոնգը եւ Անդրես Ինյեստան, ովքեր «Վալենսիայի» հետ հանդիպումը սկսել էին փոխարինողների նստարանից:

«Բարսելոնա» - «Ռեալ Սոսյեդադ» խաղը կկայանա փետրվարի 6-ին՝ Երեւանի ժամանակով 01:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում