11:28  ,  3 փետրվարի, 2014

«Ռեալ» - «Աթլետիկո». Դավիդ Վիլյան կարող է բաց թողնել դերբին

Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Դավիդ Վիլյան կարող է բաց թողնել ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի՝ Մադրիդի «Ռեալի» հետ առաջին հանդիպումը, փոխանցում է AS-ը։

Իսպանիայի հավաքականի հարձակվողը վնասվածք է ստացել Պրիմերայի 22-րդ տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղում։ 32-ամյա ֆուտբոլիստը վնասել է ազդրը։

Փետրվարի 3-ին Վիլյան բուժզննում կանցնի, սակայն, ամենայն հավանականությամբ, նա չի կարողանա մասնացել Արքայական ակումբի հետ առաջին խաղին։

Հանդիպումը կկայանա փետրվարի 5-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում