00:54  ,  31 հունվարի, 2014

«Ռասինգի» ֆուտբոլիստները բոյկոտել են «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղը

«Ռասինգի» ֆուտբոլիստները բոյկոտել են Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի՝ «Ռեալ Սոսյեդադի» հետ պատասխան հանդիպումը, հաղորդում է Marca-ն։

Խաղացողները դադարեցրել են հանդիպումն առաջին րոպեից՝ հավաքվելով խաղադաշտի կենտրոնում։ Մարզչական շտաբը եւ պահեստային ֆուտբոլիստները նույնպես շարք են կազմել։ Այդ քայլով մարզիկները պահանջել են ակումբի ղեկավարության հրաժարականը։ Պատճառն աշխատավարձերի ուշացումն է։ Երկրպագուներն այդ քայլն ընդունել են ծափահարություններով։

Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ռասինգը» պարտվել էր 1։3 հաշվով։

El once del Racing se abrazó en el césped y no disputó el balón | Foto: AFP

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում