00:52  ,  30 հունվարի, 2014

Իսպանիայի Գավաթ. «Աթլետիկոն» կիսաեզրափակիչում կխաղա «Ռեալի» դեմ

Մադրիդի «Աթլետիկոն» դուրս եկավ ֆուտբոլի Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակիչի պատասխան խաղում «Աթլետիկոն» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթեց Բիլբաոյի «Աթլետիկին»։ Առաջին խաղակեսի վերջնամասում Արից Ադուրիսի խփած գոլի շնորհիվ բասկերն առաջ անցան։ 55-րդ րոպեին Ռաուլ Գարսիան նախ հավասարեցրեց հաշիվը, իսկ 86-րդ րոպեին Դիեգո Կոստան դարձավ հաղթական գոլի հեղինակ։

Առաջին խաղում «Աթլետիկոն» հաղթել էր 1։0 հաշվով։ Կիսաեզրափակիչում Դիեգո Սիմեոնեի թիմը կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ։

Իսպանիայի գավաթի խաղարկություն

Քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Աթլետիկ» - «Աթլետիկո»՝ 1։2 (առաջին հանդիպում՝ 0։1)

Արից Ադուրիս, 42 – Ռաուլ Գարսիա, 55, Դիեգո Կոստա, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում