18:25  ,  29 հունվարի, 2014

Շարապովան նկարահանվել է բջջային օպերատորի գովազդում

Աշխարհի 5-րդ ռակետ Մարիա Շարապովան սկսել է համագործակցել մալազիական Celcom ընկերության հետ, որը բջջային կապի օպերատոր է, փոխանցում է the-slice.com-ը։

Փարիզում անցկացվող մրցաշարի ժամանակ ռուսաստանցի թենիսիստը հայտնել է նոր գործընկերների մասին, ինչպես նաեւ ներկայացրել նոր գովազդային հոլովակը։ 

Հիշեցնենք, որ Շարապովան դուրս էր մնացել Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչից, ինչի պատճառով Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) հունվար 27-ին հրապարած վարկանիշային աղյուսակում նահանջել էր 5-րդ տեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով