17:52  ,  1 մայիսի, 2012

Վան Բույտենը երկարաձգեց պայմանագիրը «Բավարիայի» հետ

Բելգիայի հավաքականի կենտորնական պաշտպան Դանիել վան Բույտենը մեկ տարով երկարաձգել է պայմանագիրը Մյունխենի «Բավարիայի» հետ, հաղորդում է ESPN-ը։

Նոր համաձայնագրի պայմանները դեռեւս չեն հրապարակվել։ 34-ամյա ֆուտբոլիստի նախորդ պայմանագրի ժամկետը լրանում էր ընթացիկ մրցաշրջանի վերջում։

Բելգիացի պաշտպանը 2006-ին գերմանական «Համբուրգից» է տեղափոխվել «Բավարիա»։ Մյունխենյան ակումբի կազմում անցկացրել է 133 հանդիպում, դարձել է 19 գոլի հեղինակ։

Վան Բույտենը վնասվածքի պատճառով երեք ամսից ավելի խաղադաշտ դուրս չէր գալիս, սակայն կարող է մասնակցել մայիսի 19-ին կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչին։

Հիշեցնենք, որ «Բավարիայի» կետնտրոնական պաշտպան Հոլգեր Բադշտուբերը որակազրկված է եւ չի կարող մասնակցել «Չելսիի» հետ խաղին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով