12:32  ,  27 հունվարի, 2014

«Ռեալը» կրկնեց սեփական ռեկորդը

Մադրիդի «Ռեալը» 7 խաղում անընդմեջ անառիկ է պահել սեփական դարպասը՝ կրկնելով սեփական ռեկորդը, փոխանցում է AS-ը։

Ավելի վաղ Արքայական ակումբը գնդակ բաց չէր թողել 7 խաղում անընդմեջ 1994-1995 մրցաշրջանում։ Կարլո Անչելոտիի թիմը կարող է ռեկորդ սահմանել հունվարի 28-ին, երբ «Ռեալը» ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում կհանդիպի «Էսպանյոլին»։

Հիշեցնենք, որ իսպանական ակումբի դարպասապահ Դիեգո Լոպեսը գնդակ բաց չի թողել Պրիմերայի վերջին չորս տուրերում, իսկ Իկեր Կասիլյասը՝ Իսպանիայի գավաթի խաղարկության երեք խաղերում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով