12:13  ,  27 հունվարի, 2014

WTA. Շարապովան նահանջեց 5-րդ տեղ

Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հունվար 27-ին հրապարել է թարմացված վարկանիշային աղյուսակը, որը շարունակում է գլխավորել Սերենա Ուիլյամսը: Ամերիկուհին ունի 13 000 միավոր։

Բելառուս Վիկտորյա Ազարենկան երկրորդն է, չինացի Նա Լին՝ երրորդը: Լեհ Ագնեշկա Ռադվանսկան չորրորդն է, իսկ ռուսաստանցի Մարիա Շարապովան նահանջել է 5-րդ տեղ։

Հիշեցնենք, որ Ավստրալիայի բաց առաջնության եզրափակիչում Նա Լին հաղթեց սլովակ Դոմինիկա Ցիբուլկովային։

WTA

1 (1). Սերենա Ուիլյամս (ԱՄՆ)՝ 13 000

2 (2). Վիկտորյա Ազարենկա (Բելառուս)՝ 6 581

3 (4). Լի Նա (Չինաստան)՝  6 570

4 (5). Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան)՝ 5 750

5 (3). Մարիա Շարապովա (Ռուսաստան)՝ 5 416

6 (6). Պետրա Կվիտովա (Չեխիա)՝  4 745

7 (7). Սառա Էրանի (Իտալիա)՝ 4 400

8 (8). Ելենա Յանկովիչ (Սերբիա)՝ 4 310

9 (9). Անժելիկա Կերբեր (Գերմանիա)՝ 4 030

10 (11). Սիմոնա Հալեպ (Ռումինիա)՝ 3 760

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս