11:36  ,  27 հունվարի, 2014

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը՝ «Աուգսբուրգի» դեմ

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հունվարի 25-ին Դորտմունդի «Բորուսիայի» կազմում մասնակցեց «Աուգսբուրգի» դեմ ֆուտբոլի Գերմանիայի առաջնության 18-րդ տուրի խաղին: «Սիգնալ Իդունա Պարկում» կայացած հանդիպումն ավարտվեց 2։2 հաշվով։

Whoscored.com-ը ներկայացրել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի վիճակագրությունը «Աուգսբուրգի» դեմ խաղում։ Մխիթարյանը գնդակին դիպչել է 69 անգամ, կատարել է 48 փոխանցում՝ 77 տոկոս ճշգրտությամբ։ Հենրիխը երկու հարված է կատարել, սակայն նրանցից ոչ մեկը չի ընթացել մրցակցի դարպասի ուղղությամբ։ 25-ամյա կիսապաշտպանը ստացել է 7.2 գնահատականը։

Հիշեցնենք, որ Մխիթարյանը դորտմունդցիների մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 84-րդ րոպեին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով