10:51  ,  27 հունվարի, 2014

Մխիթարյանը, Ռոյսը, Լեւանդովսկին եւ Սուբոտիչը՝ «Բորուսիայի» ամանորյա ընդունելությանը (ֆոտո)

Հունվարի 26-ին Դորտմունդի «Բորուսիան» գերմանական Ալտեն Կաուեում կազմակերպել է իր ամանորյա ընդունելությունը, որին ներկա էին 500 հյուրեր, փոխանցում է Գերմանիայի փոխչեմպիոնի Twitter-ի էջը։

Միջոցառմանը մասնակցել է նաեւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով լուսանկարվել է գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսի, լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկու եւ սերբ պաշտպան Նեւեն Սուբոտիչի հետ։ 25-ամյա կիսապաշտպանը լուսանկարը տեղադրել է ֆեյսբուքյան իր էջում։ 

Հիշեցնենք, որ «Բորուսիան» տանը չի կարողացել հաղթել «Աուգսբուրգին» եւ Մյունխենի «Բավարիային» զիջում է 14 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով