10:23  ,  27 հունվարի, 2014

Մարտինո. Մեսին խաղադաշտում կարող է անել այն, ինչ ցանկանում է

Շատ բարդ շաբաթ էր, սակայն ֆուտբոլիստները հիանալի աշխատանք կատարեցին։ Նրանք ապացուցեցին, որ իսկական պրոֆեսիոնալներ են, ասել է կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն՝ խոսելով Իսպանիայի առաջնության 21-րդ տուրի՝ «Մալագայի» հանդեպ տարած հաղթանակի մասին։

«Մեսին խաղադաշտում կարող է անել այն, ինչ ցանկանում է, քանի որ նա ունակ է դրան։ Նա շատ զգույշ է փոխանցումներ կատարելիս, եւ դրանով գրավում է մրցակիցների ուշադրությունը։

Երբեմն աչքի ենք ընկնում ստանդարտներից։ Շատ հանդիպումներ ուշ երեկոյան ենք անցկացնում, այդ պատճառով երկրպագուների թիվը քիչ է։ Երբ խաղերի ժամերը նորմալ լինեն, մարդիկ նույնպես մեզ հետ կլինեն»,- Մարտինոյի խոսքը մեջբերում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» հաղթեց 3։0 հաշվով եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով