17:35  ,  25 հունվարի, 2014

Հայ հրաձիգը մեդալ է նվաճել Գերմանիայում (ֆոտո)

Գերմանիայի Մյունխեն քաղաքում հունվարի 22-25-ը տեղի է ունենում Internationaler Wettkampf München հրաձգության միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 30 երկրների մարզիկներ: 

429 մազիկ-մարզուհիների թվում են հրաձգության Հայաստանի հավաքականի անդամներ Զավեն Իգիթյանը, Քրիստիան Լուերը (Աղաջանյան) եւ Հրաչիկ Բաբայանը, ով արժանացել է բրոնզե մեդալի:

Մյունխենյան մրցաշարը երկու մեկնարկով է: Հունվարի 23-ին երիտասարդների պայքարում Զավեն Իգիթյանը օդամղիչ ատրճանակ մրցաձեւում հավաքել է 558 միավոր եւ 67 մրցակիցների մեջ գրավել է 41-րդ տեղը: Հրաչիկ Բաբայանը օդամղիչ հրացան մրցաձեւում 73 մրցակիցների մեջ 619.9 միավորով զբաղեցրել է 14-րդ տեղը: Նույն վարժության մեծահասակների պայքարում հանդես եկող Քրիստիան Լուերը (Աղաջանյան) հավաքել է 619.4 միավոր՝78 մրցակիցների մեջ գրավելով 55-րդ տեղը:

Հունվարի 24-ին Հրաչիկ Բաբայանը հավաքել է 625,1 միավոր եւ երրորդ տեղով անցել է եզրափակիչ փուլ, որտեղ 182,7 միավորով նվաճել է բրոնզե մեդալ: Հրաչիկ Բաբայանի անձնական մարզիչն Անդրանիկ Այվազյանն է: Զավեն Իգիթյանը հավաքել է 564 միավոր եւ գրավել 25-րդ տեղը:

Հավաքական թիմի գլխավոր մազիչ Սեյրան Նիկողոսյանը գոհ է արդյունքերից եւ գնահատել է գերազանցել:

Հայաստանի հավաքականը հայրենիք կվերադառնա հունվարի 26-ին՝ ժամը 01:15-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում