01:38  ,  25 հունվարի, 2014

Անգլիայի Գավաթ. «Արսենալը» խփեց 4 գոլ եւ դուրս եկավ հաջորդ փուլ

Լոնդոնի «Արսենալը» դարձավ ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի առաջին մասնակիցը:

Չորրորդ շրջանում լոնդոնցիները տանը 4 անպատասխան գնդակ ուղարկեցին Անգլիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Քովենթրիի» դարպասը: Լոնդոնցիներից 12 րոպեում դուբլի հեղինակ դարձավ Գերմանիայի հավաքականի հարձակվող Լուկաս Պոդոլսկին, իսկ ֆրանսիացի ռմբարկու Օլիվյե Ժիրուն ու իսպանացի կիսապաշտպան Սանտի Կարսոլան խաղի վերջնամասում աչքի ընկան մեկական անգամ:

1/8 եզրափակիչի զույգերը կորոշվեն վիճակահանության արդյունքում:

Անգլիայի Գավաթ, 1/16 եզրափակիչ 

«Արսենալ» - «Քովենթրի»՝ 4։0

Լուկաս Պոդոլսկի, 15, 27, Օլիվյե Ժիրու, 84, Սանտի Կարսոլա, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում