20:55  ,  23 հունվարի, 2014

Rolex-ը սխալմամբ շնորհավորել է Նա Լիին

Աշխարհի չորրորդ ռակետ Նա Լիի հովանավոր՝ ժամացույցներ արտադրող Rolex ընկերությունը սխալմամբ շնորհավորել է չինուհի թենիսիստին Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթելու առիթով։

«Rolex-ը շնորհավորում է Նա Լիին առաջին անգամ Australian Open-ում հաղթելու կապակցությամբ, ինչպես նաեւ «Մեծ Սաղավարտի» մրցաշարերում երկրորդ տիտղոսը նվաճելու առիթով»,- ընկերության հաղորդագրությունը փոխանցում է Tennis.com-ը։

Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչում Լին հաղթել է կանադուհի Էժենի Բուշարին եւ եզրափակիչում կխաղա սլովակ Դոմենիկա Ցիբուլկովայի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով