02:28  ,  23 հունվարի, 2014

«Սանդերլենդը» դրամատիկ պայքարում դուրս թողեց «Մանչեսթեր Յունայթեդին»

«Մանչեսթեր Յունայթեդը» դուրս մնաց Անգլիական լիգայի գավաթի խաղարկությունից: Կիսաեզրափակիչի՝ «Սանդերլենդի» դեմ պատասխան խաղում Դեւիդ Մոյեսի թիմը պարտվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով։ Հիմնական ժամանակն ավարտվեց «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Առաջին խաղում Անգլիայի չեմպիոնը պարտվել էր 1։2 հաշվով։

Լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին «Սանդերլենդը» խփեց պատասխան գնդակը, սակայն մի քանի վայրկյան անց Անգլիայի չեմպիոնի մեքսիկացի հարձակվող Չիչարիտոն կրկին առաջ մղեց իր թիմին՝ 2։1։

11 մետրանոց հարվածներով ավելի ուժեղ էին հյուրերը. «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստների 5 հարվածներից միայն մեկն էր հաջող։

«Սանդերլենդը» եզրափակիչում կխաղա «Մանչեսթեր Սիթիի» հետ։ 

Անգլիական լիգայի գավաթի խաղարկություն

Կիսաեզրափակիչ, պատասխան հանդիպում

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Սանդերլենդ»՝ 2։1 (առաջին հանդիպում՝ 1։2) (11մ՝ 1։2)

Ջոնի Էվանս, 37, Չիչարիտո, 120 - Ֆիլ Բարդսլի, 119

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով