11:26  ,  22 հունվարի, 2014

Պրիմերայի թիմերի քանակը կարող է նվազել

Իսպանական Պրիմերայում հանդես եկող ակումբների ղեկավարները պատրաստ են քննարկել բարեփոխումների ծրագիրը, տեղեկացնում է El Mundo Deportivo-ն:

Գլխավոր նորարարությունը կարող է դառնալ մասնակից թիմերի կրճատումը՝ 20-ից հասցնելով 18-ի: Բացի այդ, Իսպանիայի առաջնության օրացույցը կարող է խտացվել: Որոշ ակումբներ կողմ են Իսպանիայում կիրառել անգլիական Պրեմյեր լիգայի Boxing Day-ը, երբ թիմերն ամանորյա օրերին խաղում յուրաքնաչյուր երրորդ օրը: Դրա շնորհիվ ակումբները մտադիր են բարելավել կոմերցիոն գրավչությունը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում