10:52  ,  21 հունվարի, 2014

Australian Open. Իվանովիչի անակնկալ պարտությունը, Նա Լին կիսաեզրափակիչում է

Մելբուրնում ընթացող Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում սերբ Անա Իվանովիչն անակնկալ պարտություն կրեց։ Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսին պայքարից դուրս թողած Իվանովիչը 3 սեթում զիջեց կանադուհի Էժենի Բուշարին։

Չինուհի Նա Լին հաղթեց իտալուհի Ֆլավիա Պենետային եւ կիսաեզրափակիչում կմրցի 19-ամյա կանադուհու հետ։ Սիմոնա Հալեպ - Դոմինիկա Ցիբուլկովա եւ Ագնեշկա Ռադվանսկա - Վիկտորյա Ազարենկա զույգերի հաղթողները կմրցեն կիսաեզրափակիչում։

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնություն

Քառորդ եզրափակիչ

Անա Իվանովիչ (Սերբիա, 14) - Էժենի Բուշար (Կանադա, 30)՝ 7:5, 5:7, 2:6

Նա Լի (Չինաստան, 4) - Ֆլավիա Պենետա (Իտալիա, 28)՝ 6:2, 6:2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում