20:40  ,  20 հունվարի, 2014

Australian Open. Քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը

Հայտնի են թենիսի «Մեծ սաղավարտի»՝ Ավստրալիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչի բոլոր զույգերը:

Տղամարդկանց մենախաղում աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալի մրցակիցը կլինի Մարիա Շարապովայի բոյֆրենդը՝ բուլղարացի Գրիգոր Դիմիտրովը: Երկրորդ ռակետ Նովակ Ջոկովիչը կմրցի շվեյցարացի Ստանիսլաս Վավրինկայի հետ: Մեծ հետաքրքրություն է առաջացրել Ռոջեր Ֆեդերեր - Էնդի Մարեյ դիմակայությունը:

Կանանց մրցաշարում Մարիա Շարապովայի եւ Սերենա Ուիլյամսի դուրս մնալուց հետո ֆավորիտներն են Վիկտորյա Ազարենկան, Նա Լին, Ագնեշկա Ռադվանսկան, Անա Իվանովիչը:

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնություն

Քառորդ եզրափակիչ

Ռաֆայել Նադալ (Իսպանիա, 1) - Գրիգոր Դիմիտրով (Բուլղարիա, 22)

Էնդի Մարեյ (Մեծ Բրիտանիա, 4) - Ռոջեր Ֆեդերեր (Շվեյցարիա, 6)

Տոմաշ Բերդիխ (Չեխիա, 7) - Դավիդ Ֆերեր (Իսպանիա, 30)

Ստանիսլաս Վավրինկա (Շվեյցարիա, 8) - Նովակ Ջոկովիչ (Սերբիա, 2)

Կանայք

Անա Իվանովիչ (Սերբիա, 14) - Էժենի Բուշար (Կանադա, 30)

Նա Լի (Չինաստան, 4) - Ֆլավիա Պենետա (Իտալիա, 28)

Սիմոնա Հալեպ (Ռումինիա, 11) - Դոմինիկա Ցիբուլկովա (Սլովակիա, 20)

Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան, 5) - Վիկտորյա Ազարենկա (Բելառուս, 2)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով