11:23  ,  20 հունվարի, 2014

Թե ինչպես «Բարսելոնան» չկարողացավ երկրորդ անգամ գրավել «Լեւանտեի» դարպասը

«Լեւանտեի» դարպասապահ Կեյլոր Նավասը հիանալի խաղ ցուցադրեց ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 20-րդ տուրի՝ կատալոնական «Բարսելոնայի» հետ հանդիպման ժամանակ։

Երկրորդ խաղակեսում նա հիանալի սեյվեր կատարեց՝ հետ մղելով կատալոնական ակումբի հարձակվող Լիոնել Մեսիի վտանգավոր հարվածները։ 26-ամյա արգենտինացու առաջին հարվածից հետո գնդակը հայտնվեց իսպանացի կիսապաշտպան Չավիի մոտ, ով փորձեց ուղարկել այն մրցակցի դարպասը, սակայն գնդակի առաջ կանգնեց «Լեւանտեի» պաշտպանը։ Մեսիի երկրորդ հարվածից հետո Նավասը կրկին չթողեց, որ գնդակը հայտնվի դարպասում, իսկ հանդիպման գլխավոր մրցավարը խաղից դուրս վիճակ գրանցեց։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» 1։1 հաշվով ավարտեց «Լեւանտեի» հետ հանդիպումը։ 20-րդ տուրից հետո կատալոնական ակումբը Մադրիդի «Աթլետիկոյի» հետ ունի 51-ական միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մադրիդի «Ռեալը» 50 միավորով երրորդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Լրահոս