14:59  ,  30 ապրիլի, 2012

Ռիբերիի պատճառով Ռոբենը լքում է «Բավարիան»

Հոլանդիայի հավաքականի եւ «Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբենն ակումբի հետ պայմանագիրը չի երկարաձգել: Պայմանագիրը մինչեւ 2015 թվականը չերկարաձգելու պատճառը Ֆրանկ Ռիբերիի հետ կոնֆլիկտն է, հաղորդում է bild-ը:

Մյունխենում կայացած «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում (2:1) ընդմիջման ժամանակ Ֆրանկ Ռիբերին հարձակվել էր Ռոբենի վրա, ինչի համար հետագայում տուգանվեց 50 հազար եվրո: Ֆուտբոլիստների վեճը սկսվել էր խաղադաշտում տուգանային հարվածն իրացնելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով