14:09  ,  30 ապրիլի, 2012

Ֆուտբոլի եւ Ֆորմուլա-1-ի պատմության առաջին փոխադարձ հովանավորչական պայմանագիրը

«Չելսի» ֆուտբոլային ակումբը եւ Ֆորմուլա-1-ի «Sauber» թիմը կնքել են ֆուտբոլի եւ Ֆորմուլա-1-ի պատմության մեջ առաջին փոխադարձ հովանավորչական պայմանագիրը:

Թիմերը սպորտային փորձի փոխանակում կկատարեն, նաեւ կզբաղվեն հուշանվերների վաճառքով:

«Չելսիի» լոգոն կհայտնվի «Sauber»-ի բոլիդների վրա: Կապույտ առյուծով լոգոն առաջին անգամ կներկայացվի Իսպանիայի Մեծ մրցանակի ժամանակ, մայիսի 11-ից 13-ը:

«Sauber»-ի հետ համագործակցությունը անգլիական ակումբին թույլ կտա գովազդվել Ֆորմուլա-1-ի հեռուստալսարանում, որը զգալիորեն գերազանցում է անգլիական Պրեմյեր լիգայի հեռուստալսարանը:

«Չելսիին» հատկապես հետաքրքիր է Ասիայի եւ Լատինական Ամերիկայի շուկաները, որտեղ Ֆորմուլա-1-ը մեծ ժողովրդականություն է ստանում:  «Sauber»-ի լոգոն կտեղադրվի Լոնդոնի «Ստեմֆորդ Բրիջ» ստադիոնում, հաղորդում է «Sauber»-ի պաշտոնական կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս