11:08  ,  18 հունվարի, 2014

Նեյմար. Վախեցա վնասվածքիս պատճառով, սակայն Հիսուսն ինձ հետ էր

Շատ վախեցա, երբ վնասվածք ստացա. չէի բացառում, որ այն լուրջ է, ասել է կատալոնական «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը։ 21-ամյա ֆուտբոլիստը խոսել է Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում՝ «Խետաֆեի» հետ պատասխան խաղում ստացած վնասվածքի մասին։

«Սկսեցի մտածել ծրագրերիս մասին, սակայն Հիսուսը կրկին ինձ հետ էր, եւ մնաց միայն վախը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր աղոթել են ինձ համար։ Ամեն ինչ ճիշտ կանեմ եւ շուտով կվերադառնամ խաղադաշտ»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Հիշեցնենք, որ բրազիլացին վնասվածքի պատճառով բաց կթողնի երեք շաբաթ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով

  • Լրահոս