22:07  ,  17 հունվարի, 2014

Դեւիդ Մոյեսը տուգանվել է

Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի կարգապահական կոմիտեն տուգանել է «Մանչեսթեր Յունայթեդի» շոտլանդացի գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսին «Սանդերլենդի» դեմ Անգլիական լիգայի գավաթի խաղարկության հանդիպումից հետո մրցավարներին քննադատելու համար: Դեւիդ Մոյեսը ստիպված կլինի վճարել 8 հազար ֆունտ ստերլինգ տուգանք, հայտնում է կազմակերպության կայքը:

Մոյեսը կարգապահական կոմիտեի նիստին ներկա չի եղել, իսկ ավելի ավելի վաղ հայտարարել էր, որ չի վիճարկի որոշումը:

Կիսաեզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» «Սանդերլենդին» պարտվեց 1:2 հաշվով: Մոյեսը սուր քննադատության ենթարկեց հանդիպման գլխավոր մրցավար Անդրե Մարիներին: Պատասխան հանդիպումը տեղի կունենա հունվարի 22-ին Մանչեսթերում:

Ընթացիկ մրցաշրջանում մրցավարներին քննադատելու համար Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան տուգանել է նաեւ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսին, «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին եւ «Սթոք Սիթիի» գլխավոր մարզիչ Մարկ Հյուզին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում