14:53  ,  17 հունվարի, 2014

Ուիլյամս քույրերը չեն մասնակցի Australian Open-ի զույգերի մրցաշարին

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը եւ նրա քույր Վենուսը հանվել են Մելբուրնում ընթացող Ավստրալիայի բաց առաջնության զուգախաղի մրցաշարից, փոխանցում է ESPN-ը։

Պատճառը Վենուսի ձախ ոտքի վնասվածքն է, որը նա ստացել էր առաջին շրջանի՝ ռուսաստանցի Եկատերինա Մակարովայի հետ խաղում։

«Սիրում եմ խաղալ Վենուսի հետ, ինձ դուր է գալիս զույգերի մրցաշարը։ Միշտ չէ, որ ստացվում է դա անել։ Վստահ եմ, որ հաջորդ մրցաշրջանում Վենուսի հետ կրկին կխաղամ այստեղ»,- ասել է Սերենան։

Հիշեցնենք, որ աշխարհի առաջին ռակետը դուրս է եկել մրցաշարի չորրորդ շրջան։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս