12:53  ,  17 հունվարի, 2014

Նեյմարը կբացակայի երեք շաբաթ

Կատալոնական «Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը վնասվածք է ստացել ֆուտբոլի Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի՝ «Խետաֆեի» հետ պատասխան խաղում, փոխանցում է Mundo Deportivo-ն։

21-ամյա բրազիլացին ոտնաթաթի վնասվածք է ստացել եւ փոխարինվել խաղի 28-րդ րոպեին։ Հարձակվողը խաղադաշտից հեռացել է բժիշկների օգնությամբ։ Նախնական տվյալների համաձայն՝ Նեյմարը կբացակայի երեք շաբաթ։

Հիշեցնենք, որ Իսպանիայի չեմպիոնը հաղթեց 2։0 հաշվով, իսկ արգենտինացի հարձակող Լիոնել Մեսին դարձավ դուբլի հեղինակ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս