02:01  ,  16 հունվարի, 2014

Անգլիայի Գավաթ. «Մանչեսթեր Սիթին» 5 գնդակ ուղարկեց «Բլեքբերնի» դարպասը

«Մանչեսթեր Սիթին» դուրս եկավ ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության չորրորդ շրջան։

Անգլիայի փոխչեմպիոնը տանը 5։0 հաշվով հաղթեց «Բլեքբերնին»։ Դուբլի հեղինակ դարձան Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Նեգրեդոն եւ բոսնիացի Էդին Ջեկոն։ Մեկ անգամ աչքի ընկավ արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն։

1/16 եզրափակիչում Մանուել Պելեգրինիի թիմը տանը կխաղա «Ուոթֆորդի» հետ։ Հանդիպումը կկայանա հունվարի 25-ին։ 

Անգլիայի Գավաթ, երրորդ շրջան

«Մանչեսթեր Սիթի» - «Բլեքբերն»՝ 5։0

Ալվարո Նեգրեդո, 45, 47, Էդին Ջեկո, Սերխիո Ագուերոն, 73

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում