22:59  ,  15 հունվարի, 2014

Սերենա Ուիլյամսը կարող է հերթական ռեկորդը սահմանել

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջանում՝ սերբուհի Վեսնա Դոլոնցի նկատմամբ տարած հաղթանակն աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսի համար 60-րդն էր մրցաշարի հիմնական հատվածում, փոխանցում է Eurosport-ը։

32-ամյա ամերիկուհին կրկնել է ավստրալուհի Մարգարետ Կորտի ռեկորդը։ Կորտը Australian Open-ի 11-ակի չեմպիոն է։

Ուիլյամսը մրցաշարի նոր ռեկորդը կարող է սահմանել երրորդ շրջանի՝ սլովակ Դանիելա Հանտուխովայի հետ խաղում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով