17:01  ,  14 հունվարի, 2014

Australian Open. Շարապովայի հաղթական մեկնարկը

Աշխարհի երրորդ ռակետ Մարիա Շարապովան Ավստրալիայի բաց առաջնությունը մեկնարկել է հաղթանակով։ Առաջին շրջանում նա երկու սեթում 6։3, 6։4 հաշվով հաղթել է ամերիկուհի Բետանի Մատեկին։

Ռուսաստանցի թենիսիստուհին երկար ժամանակ ապաքինվում էր մեջքի վնասվածքից։

Հիշեցնենք, որ «Ուիմբլդոն-2013»-ից հետո Շարապովան մասնակցել էր ընդամենը մեկ պաշտոնական մրցախաղի: Դեկտեմբերին նա սերբ Անա Իվանովիչի հետ ցուցադրական հանդիպում էր անցկացրել Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտայում՝ պարտվելով 1:6, 6:1, 10:12 հաշվով:

Australian Open, կայանք, առաջին շրջան

Մարիա Շարապովա (Ռուսաստան) - Բետանի Մատեկի (ԱՄՆ)՝ 6։3, 6։4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով