15:28  ,  13 հունվարի, 2014

«Մանչեսթեր Սիթիի» թիրախում է Բրազիլիայի հավաքականի պաշտպանը

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» կփորձի ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» եւ Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանթեին, փոխանցում է Tuttomercatoweb.com-ը։

Բրազիլացին, ում պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է 2016-ին, չի պատկանում այն ֆուտբոլիստների թվին, որոնց տրանսֆերի վրա արգելք է դրված։ 30-ամյա պաշտպանը «Բավարիա» է տեղափոխվել 2012-ի ամռանը եւ կարողացել է հաստատվել Գերմանիայի չեմպիոնի մեկնարկային կազմում։ Սակայն մյունխենցիները լավ առաջարկ ստանալու դեպքում պատրաստ են բաց թողնել բրազիլացուն։

Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում Դանթեն մասնակցել է 13 հանդիպման եւ կատարել մեկ գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում