10:28  ,  11 հունվարի, 2014

Մարտինո. Շատ դժվար է Մեսիին թողնել պահեստայինների նստարանին

Շատ դժվար է Մեսիին թողնել պահեստայինների նստարանին։ Գիտեմ, որ նա շատ է սիրում խաղալ մինչեւ վերջ, երբ հանդիպմանը մասնակցում է առաջին րոպեից,  ասել է կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն։ Արգենտինացի մասնագետը հայտարարել է, որ Իսպանիայի առաջնության 19-րդ տուրի՝ Մադրիդի «Աթլետիկոյի» հետ խաղում թիմի մեկնարկային կազմը կորոշի հանդիպման օրը։

«Խոսում ենք աշխարհի լավագուն ֆուտբոլիստի մասին, սակայն նա չի խաղացել երկար ժամանակ։ Լիոնելը չէր խնդրի ինձ հայտավորել իրեն մեկնարկային կազմում եւ պարզապես կասեր, որ հիանալի մարզավիճակում է գտնվում»,- Մարտինոյի խոսքը մեջբերում է AS-ը։

«Վիսենտե Կալդերոն» ստադիոնում կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով